January 21Մարդկության պատմության ընթացքում հաճախ են պատահել այնպիսի դեպքեր, երբ ամենատարբեր պետություններում շրջադարձային և կարևոր նշանակություն ունեցող իրադարձությունների ամսաթվերը համընկել են: Ստորև ձեր ուշադրությանն ենք ներկայացնում հունվարի 21-ի կարևորագույն դեպքերը, որոնք տեղի են ունեցել տարբեր ժամանակաշրջաններում:

1925 թվականի հունվարի 21-ին Ալբանիան իրեն հռչակել է հանրապետություն:

albania1920

1950 թվականի այս օրն ԱՄՆ պետդեպարտամենտի նախկին պաշտոնյա Ալգեր Հիսսը դատապարտվել է կեղծ վկայություն տալու համար:

image

1985 թվականի հունվարի 21-ին տեղի է ունեցել ԱՄՆ նախագահի պաշտոնում վերընտրված Ռոնալդ Ռեյգանի երկրորդ երդմնակալության արարողությունը, որն ի սկզբանե պետք է տեղի ունենար մեկ օր առաջ, սակայն հետաձգվել էր, քանի որ հունվարի 20-ը կիրակի օր էր: Ավելին, այս երդմնակալության արարողությունն ԱՄՆ ողջ պատմության մեջ դարձել է երկրորդը, որը եղանակային վատ պայմանների պատճառով անց է կացվել Կապիտոլիումի շենքի ներսում, իսկ երդմնակալությանը սովորաբար հաջորդող քայլերթն ընդհանրապես չեղյալ է համարվել:

President_Reagan_being_sworn_in_for_second_term_in_the_rotunda_at_the_U.S._Capitol_1985

2003 թվականի այս օրը Մեքսիկայի Քոլմիա նահանգում 7.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, ինչի հետևանքով 29 մարդ զոհվել է, և ավելի քան 10.000-ը՝ անօթևան մնացել:

mexico8-1c

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել