Նախևառաջ ներողություն եմ խնդրում, որ էս երկու անհատների նկարներն իրար մոտ եմ դրել, բայց ասելիք ունեմ:
Էն որ ասում են՝ «Զակոն պոդլասծի», հիմա էս էդ դեպքն ա...
Էն ա վատ, որ առաջին նկարի տղան գիշեր-ցերեկ ցրտին, մթին, կրակի մեջ, սարերում, ավտովթարի վայրերում վիզ ա դնում ու 20 անգամ ավելի քիչ փող ա աշխատում, քան աջ կողմինը, ով սաղ օրը կայֆերի մեջ ա, սաղ օրը եսիմ ինչեր ա անում ու սաղ օրը իրա համար տաք-տաք նստած ա:
Վատն էն ա, որ առաջին նկարի տղերքի նման լիքը տղերք կան, ովքեր ամեն օր մի բարի գործ են անում, բայց իրանք ավելի քիչ հայտնի են, քան երկրորդ նկարի էս անհատը:
Վատն էն ա, որ էս տղան երեխու հանդեպ այ սենց ա վերաբերվում, իսկ երկրորդ նկարի անհատը սկի երևի երեխու գիրկը չի վերցրել կյանքում:
Վատն էն ա, որ առաջին մարդը ջահել աղջիկների է փրկում մահի ճիրաններից, իսկ երկրորդ զոմբին ջահել աղջկան ասում ա. «Ա՛յ լիրբ»:
Ու սենց կարող եմ լիքը շարունակել, բայց էլ բան չեմ ասի, միայն կասեմ.
Շատ վատ ա, որ էս երկուսը հավասարապես ապրում են էս հողի վրա, երկուսին էլ ասում են հայ, ու երկուսի դեպքում էլ հավասարության նշան են դնում: Շատ վատ ա, շատ:
Կամո՛, նայի էն առաջին նկարին ու դու հասկացի, թե դու ինչքան հաց ու պանիր պիտի ուտես, որ հասնես էս տղուն, ով քեզնից միգուցե շատ քիչ շոր ունի, քիչ երկրներ ա այցելել, քիչ մարդկանց գիտի, վատ ա ապրում ու միգուցե հասարակությանը քեզնից քիչ ա հայտնի... Ու էդքանից հետո պետք է հասկանաս, որ անիմաստ, անտեղի ու հիմար լրբուշկա բառերով խոսելով չի էս կյանքը սկսվում ու ավարտվում...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել