«ELLE»-ն հավաքել է գլխավոր makeup-սխալներն ու ներկայացնում է դրանք վերացնելու խորհուրդները:

Գաղտնիք չէ, որ մենք բոլորս ենք ցանկանում ունենալ միշտ երիտասարդ ու թարմ տեսք: Մեր դաշնակիցներն այդ գործում կրեմների խորամանկ ֆորմուլաներն են ու պրոցեդուրաները:

Սակայն անգամ մաշկի ամենահետևողական խնամքն է խամրում ոչ ճիշտ դիմահարդարումից:

Սխալ 1. Ոչ ճիշտ ընտրված դեմքի տոնային կրեմի գույնը

Սխալ ընտրված կրեմը դեմքի վրա նայվում է ինչպես դիմակ: Այսպես՝ բաց գույնը Ձեզ մումիա կդարձնի, մուգը մի քանի տարով կծերացնի: Գլխավորն այն է, որ տոնային կրեմը պետք է իդեալական կերպով համադրվի մաշկի գույնի հետ:

Չսխալվելու համար մի փոքր քսեք դեմքի ներքևի հատվածում՝ քունքի մոտ և ընտրեք այն երանգը, որը մաշկի վրա աննկատ շերտով կնստի:

Սխալ 2. Մուգ շրթներկ

Տարիքի հետ շուրթերը կորցնում են իրենց մուգ գույնը: Դա կօգնի ուղղել նուրբ վարդագույն կամ մանուշակագույն շրթներկը, որի վրայից կարող եք քսել մի քիչ փայլ՝ կերպարին զգայականություն հաղորդելու համար:

Իսկ մուգ գույնն անգամ լիքը շուրթերն է բարակ ցույց տալիս: Եթե չեք դիմանում այս աշնանը տարածված գինեգույն երանգների օգտագործմանը, ապա խիտ շրթներկերը փոխարինեք գելայիններով:

Սխալ 3. Ներքևի կոպի սև մատիտ

Նման դիմահարդարումը թվում է չափազանց դրամատիկ, բացի դրանից՝ աչքերն անհամեմատ փոքրացնում է: Եթե, այնուամենայնիվ, որոշել եք ընդգծել աչքերը, ապա մի ալարեք ու ներկեք վերևի կոպը:

Սխալ 4. Կարմրաներկի սխալ ընտրված գույն

Բրոնզե կամ շագանակագույն կարմրաներկը շահեկանորեն ընդգծում է այտոսկրերը: Սակայն դա այն դեպքում, եթե վրձնին տիրապետում է պրոֆեսիոնալը:

Առօրյայում ընտրեք բնական երանգներ, որպեսզի դեմքը թվա ավելի ձգված: Այն քսեք այտերի խնձորակներին ու կտրուկ շարժումներով տարածեք դեպի ականջի վերին հատվածը:

Սխալ 5. Չներկված հոնքերը

Եթե հոնքերը ցանցառանում են, կամ խամրում է գույնը, ռիսկ կա, որ դեմքը կզրկվի ակցենտից ու հարթ կթվա: Կախարդական փայտիկի դեր կխաղա հոնքերի մատիտը: Շիկահերները պետք է ընտրեն մազերի արմատների գույնին մոտ մատիտ, ալեհերներին հարմար է բաց մոխրագույն երանգի մատիտը, իսկ թխահերներին՝ շագանակագույն-կարմիր երանգի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել