Հայ ազգի շոու բիզնեսին արժանի հայ ազգի շոու բիզնեսի մասին նյութեր հրապարակող բլոգգեր Կամոյիկ Թովմասյանը, ով, հիշեցնեմ ձեզ, էն «առնական տղամարդն է», ով էն օրը մարդ է ծեծել ու թաթիկները ցավացրել, ևս մեկ անգամ «փայլել է» իր «տղամարդկությամբ». մասնավորապես՝ իրենից հարցազրույց վերցնող երիտասարդ աղջկան (ինչպես գրված է կայքում) ասել է. «Լսի, ա՛յ լկտի, գրի՝ ինչ ուզում ես, թքած ունեմ քո վրա»: Մի պահ ցանկացա աչքերս փակել, հետո բերանս բացել, բայց հիշեցի, որ ինքն էդքան չկա ու որոշեցի Կամոյիկին ես՝ որպես հայ տղամարդ, հիշացնել.
«Լսի, ա՛յ օձ, գազանիկ, հայ տղամարդն իրավունք չունի հայ աղջկան նման բառեր ասել էն դեպքում, երբ աղջիկը քեզ ոչինչ չի արել: Ավելին ասեմ՝ արջուկ ջան, դու իրավունք չունես աշխարհում ոչ մեկին վիրավորել, իսկ եթե ուզում ես մեկին վիրավորել, ինձ թվում է՝ առաջին հավանական թեկնածուն դու էս, սկսի քեզնից, ազիզ ջան... Աստղայինդ վերցրել, քեզ տարել ա, գցել ա օդերով, իջի ներքև, սա Հայաստանն է, որտեղ ապրում են իսկական տղամարդիկ...»:
Էսքանը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել