Պերմյակովի դատավարության մեջ մի հատ գործոն կա, որ ոչ մի կերպ չի տեղավորվում բանականությանս մեջ. ի՞նչ էին մտածում Ավետիսյանների իրավահաջորդները, երբ իրենց ներկայացուցիչ էին նշանակում Սաքունցին։

Էդ իհարկե իրենց իրավունքն ա, կարող էին նույն հաջողությամբ Գիորգի Վանյանին կամ էլ ուրիշ կարկառուն իրավապաշտպան գրանտակերի վստահեին, բայց դա ամեն դեպքում... Սաքո՞ւնցը...

Ասենք, ես բացարձակապես չեմ հավատում Սաքունցի արդար մղումներին։ Չի կարող Պուտինի այցին փողոց դուրս չեկող քաղաքացիներին թուլա (հղում) անվանող մեկն ունենա այլ մոտիվ դատավարությանը մասնակեցլու, քան պարզապես հակառուսական հիստերիայի բենեֆիսներ անելը և ի հաշիվ դրանց նոր թռփոշ գրանտներ կպցնելը։

Ու որքան էլ հասկանալի են ինձ համար Սաքունցի մոտիվները, միևնույն է, լրիվ անհասկանալի են տուժող կողմի մոտիվները սրան վստահելու հարցում։ Չե՞ն հասկանում, որ մարդը բացարձակապես թքած ունի թե՛ Պերմյակովի, թե՛ սպանության դրվագի, թե՛ արդարադատության վրա ու, ըստ էության, ծաղրում է զոհերի հիշատակն իր կլոունադայով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել