Տեղական արտադրանքի խթանման, արտադրողների միջև փորձի փոխանակման և ճանաչելիության բարձրացման համար շատ կարևոր է մասնակցել միջազգային տարբեր հարթակներում կազմակերպվող ցուցահանդեսներին, միջոցառումներին և կոնֆերանսներին:

Այս օրերին Մոսկվայում տեղի է ունենում «MOSSHOES ­2016» միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը, որին մասնակցում են նաև հայկական յոթ ընկերություններ:

Ընդանուր առմամբ ցուցահանդեսին մասնակցում են կոշիկ և կաշվե պարագաներ արտադրող ավելի քան 500 առաջատար ընկերություններ շուրջ 30 երկրներից, իսկ ցուցահանդեսի միջին այցելությունը կազմում է 10-­12 հազար մարդ, որը հիմնականում կազմված է մասնագետներից, առևտրային ցանցերի ներկայացուցիչներից ու մեծածախ գնորդներից:

Սպասվում է, որ այս ցուցահանդեսի շրջանում կկազմակերպվի
հատուկ գործարար ծրագիր, որը մասնակիցներին հնարավորություն կտա ստանալ մասնագիտական աջակցություն և ընդլայնել արտահանման հնարավորությունները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել