Տե՛ր, քո զայրույթով մի՛ հանդիմանիր ինձ
և քո բարկությամբ ինձ մի՛ խրատիր:

Անօրենություններս գլխիցս վեր բարձրացան,
սաստիկ բեռան պես ծանրացան վրաս:

Տառապեցի և խիստ խոնարհվեցի,
գիշեր-ցերեկ շրջեցի վշտացած,
քանզի հոգիս լցվեց տանջանքներով,
և մարմնիս համար բուժում չկա:

Տե՛ր, ամբողջ ցանկությունս առջևդ է,
և հառաչանքս չծածկվեց քեզնից:

Բարեկամներս ու ընկերներս մոտեցան, իմ առաջ կանգնեցին,
մերձավորներս ինձնից հեռու մնացին:

Հետապնդողներս բռնադատեցին ինձ, իմ դեմ չարիք նյութողները անօրենություն խոսեցին և գիշեր-ցերեկ նենգություն մտածեցին:

Ես հույսս քեզ վրա դրեցի, ո՛վ Տեր, ու դու կլսես ինձ, Տե՛ր իմ Աստված:
Կպատմեմ իմ անօրենությունները և կհոգամ իմ մեղքերի մասին:

Մի՛ լքիր ինձ, Տե՛ր իմ Աստված, և մի՛ հեռացիր ինձնից:
Ո՛ւշ դարձրու, որ ինձ օգնես, ո՛վ իմ փրկիչ Տեր:
(Սաղմոսներ 37:2, 5, 7-8, 10, 12-13, 16, 19, 22-23)

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել