Ես մի բան չեմ հասկանում. ինչի՞ ա հայ աստղերին թվում, թե իրանց հայ երեխաներն ինչ-որ բանով ավել կամ պակաս են մեր ոչ աստղային հայ բալիկներից: Ինչի՞ են միշտ թաքցնում իրանց բալիկներին:
Կարող ա՞ իրանց երեխեքի միս ու արյունը հայկական չեն, թե՞ նավսելու ենք... Նավսելու դեպքում պետք է ասենք՝ բա մեր նավսն իրանց երեխեքին կպնելու ա, մնացածի երեխեքը բրոնյա ունե՞ն նավսի վրա:
Ախր որ ասեմ (սա մի անգամ էլ եմ ասել)՝ իրանք նենց դեմք են, որ լավ փող են աշխատելու երեխուն ցույց տալու համար, դրա համար են պահում, էդ էլ ա է սխալ։
Ախր որ ասեմ՝ իրանց երեխեքն էնքան լավն են, որ մեկը մեկից գաղտնի պահելու են, էդ էլ ա սխալ։
Ախր որ ասեմ՝ որպես այդպիսին մայկեքս ճղում ենք իրանց երեխեքին տեսնելու համար, էդ էլ ա սխալ...
Էսքանից հետո հարց ա առաջանում՝ իմաաաա՞ստը:
Հարգելի աստղեր, էս գլխից ձեր երեխեքին ձեր նման աստղայինը տարած մի՛ դարձրեք, հանգիստ թողեք, մեծանան՝ առանց ձեր սուտի թաքցնելու, ձեր սուտի դերասանական «աստղի բալիկ» պիտակ կպցնելու ու իմացեք՝ հայ մարդու համար հայ մարդու էրեխեքը հավասար են, ու կապ չունի՝ աստղի, թե չաստղի. սիրեն՝ սիրելու են, չսիրեն՝ դաժե որ վերջ, աստղ էլ լինեք, մեկ ա՝ չեն սիրելու ձեր երեխուն։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել