Ուրախանալու առիթներ տվողները միայն սահմանին կանգնած տղեքը չեն, միայն Հենրիխ Մխիթարյանը, Լևոն Արոնյանն ու Արթուր Ալեքսանյանը չեն, ուրախանալու համարժեք առիթ են տալիս նաև աշակերտները, ովքեր վերջին տարիներին աննախադեպ արդյունքներ են գրանցում առարկայական միջազգային օլիմպիադաներում: Մեր երեխաներն իրենց գիտելիքներով հետ են թողնում մեր բոլոր հարևաններին ու աշխարհի տասնյակ երկրների՝ մշտապես գրանցելով փայլուն հաղթանակներ: Եթե մեր շախմատիստները Հայաստանը դարձրին շախմատային գերտերություն, ապա մեր աշակերտները Հայաստանը դարձնում են «աշակերտական» գերտերություն: Խոսքերիս ապացույցը քիչ առաջ նախարար Արմեն Աշոտյանի հրապարակած տվյալներն են, համաձայն որոնց՝ Ժաուտիկովյան միջազգային օլիմպիադայում Հայաստանի հավաքականը մաթեմատիկայի, ֆիզիկայի և ինֆորմատիկայի ոլորտներում նվաճեց 16 մեդալ՝ 3 ոսկի, 6 արծաթ, 7 բրոնզ: Սա իսկապես հզոր ցուցանիշ է, որն արժի տարածել և ասել՝ կեցցեք, երեխեք ջան:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել