1. Էժան և անուղեղ փողի ժամանակներն Ադրբեջանի համար ավարտվում են, բայց դրա հետևանքով Ադրբեջանը չի կործանվելու: Թուլանալը, ներքին անկայունությունն այլ բան է, կործանումը` լրիվ ուրիշ: Եվ, ընդհանրապես, մենք, որ Ադրբեջանը չկործանենք, ոչ մեկ էլ չի կործանելու...

2. Էժան և անուղեղ փողի պակասի հետևանքով Ադրբեջանը չի հրաժարվելու Հայաստանին պատերազմով սպառնալուց: Անկախ նրանից, թե ով է Բաքվում իշխանության գլուխ կանգնած, այս պետությունը կամ պետք է պատերազմի մեր դեմ, կամ էլ պատերազմով սպառնա: Եվ եթե չի կարողանում պատերազմել, ուրեմն պետք է գոնե սպառնա` ներքին և արտաքին խաղի կանոններին տուրք տալու համար...

3. Էժան և անուղեղ փողի պակասը հավանաբար Ալիևին կստիպի ժամանակը ծախսել ներքին խնդիրների լուծման վրա, բայց ղարաբաղյան խաղաքարտից Ադրբեջանը երբեք չի հրաժարվի, եթե, իհարկե, հայկական բանակը չհայտնվի Եվլախում ու Գանձակի մատույցներում...

4. Էժան և անուղեղ փողի պակասից պետք չէ ուրախանալ: Ադրբեջանն առանց նավթի էլ Հայաստանից մի քանի անգամ ավելի մեծ տնտեսական պոտենցիալ ունի, դրան գումարած` դեպի արտաքին աշխարհ տանող բաց ենթակառուցվածքներ: Աստված չանի, որ ուղեղները սկսեն աշխատացնել ու տնտեսության իրական ոլորտը ոտքի կանգնեցնեն...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել