Ինձ թվում է, մեր ժողովուրդն ուղղակի արհամարհում է գրիպը։ Հենց այդպես, վերցնում ու շան տեղ չի դնում։ Լավ էլ պաչում-մաչում են իրար տրանսպորտի մեջ, դե դիմակի մասին խոսելն իսկ ամոթ է։ Ու ոնց հասկանում եմ՝ լավ էլ անում են։ Չէ մի չէ՝ խոզի գրիպ։ Մեր հախից գալն էդքան հեշտ չի։

Մնացածը մեդիայի գործն է։ Մի երկու օր էլ չլուսաբանի, «լրիվությամբ» կմոռանանք դրա մասին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել