Արամի 30 շենքը այլևս պատմություն է: Գուցե շատերս այդ շենքի մասին չգիտեինք, գուցե շատերս անտարբեր ենք եղել, բայց մեր «հարգարժան» Մշակույթի նախարարությունը պետք է իմանար, քաղաքաքանդության նախարարն էլ առհասարակ պատկերացում գոնե ունի՞պատմական արժեք ասածի մասին: Խնդիր հատուկ Քաղշինի ու Մշնախի համար... Դիցուք գերմանացի տուրիստը պարաբոլային ճանապարհներով հասել է Երևան ու իրեն ասել են, որ այս քաղաքը մեծ է Հռոմից ու սկսում է փնտրել գոնե 200 տարվա շենք, լավ 120 տարվա շենք, որ նկարի՝ չի գտնում և իմանալով, որ մենք ունենք Մշնախ, դիմում է Ձեզ: Խնդիր- Ի՞նչ եք ցույց տալու այդ մարդուն:

Հայաստանում այս տարի անոմալյաները շարունակվում են: Հիմա էլ ջերմաստիճանն է ռեկորդներ սահմանում: Ճիշտ է մենք կուզեինք, որ մեր Ֆուտբոլի հավաքականը ռեկորդներ սահմաներ՝ բարձր դիրքեր գրավելով, բայց չեղած տեղից ջերմաստիճանն էլ է H1N1: Իհարկե նախորդ նախադասությունս փոքր ինչ անհասկանալի է: Ես էլ Նույն տպավորությունն եմ ստանում, երբ կարդում եմ ԱՆ-ի և ՀՖՖ-հայտարարությունները:

Իրանի նկատմաբ պատժամիչոցներ այլևս չեն կիրառվի, նավթի համաշխարհային գները շարունակում են ընկնել ու այս ամենի պատճառով Ադրբեջանը, եթե շարունակի իր վարած քաղաքականությունը մեկ երկու տարում կարող է քաղաքացիական պատերազմների պատճառով վերածվել Սիրիայի: Սպասենք հետագա զարգացումներին:

Ավստրիական բառերից մեկը փախաստականների համար մուտքն արգելել է: Էն, որ ասում էիք տոլերանտ Եվրոպա, մարդու իրավունքներ, հավասարություն, սրա մասի՞ն էր խոսքը: Սա, եթե ռասիզմ չէ ուրեմն ես Նիգերիացի շեյխ եմ: Հայաստանում գործող բոլոր իրավապաշտպաններն այլևս թող իրենց լեզուն կարճ պահեն ու մարդու իրավունքների մասով Եվրոպային օրինակ չբերեն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել