Երեկ Գայդարյան տնտեսական ֆորումի շրջանականերում բավական ուշագրավ հայտարարություն արեց ՌԴ խնայբանկի նախագահ Գերման Գրեֆը: Վերջինս հայտարարեց, որ տեխնոլոգիաների համար մղվող պայքարում Ռուսաստանը պարտվում է և առաջարկում է փոխել այդ երկրի կառավարման մոդելը: Գրեֆը նաև հայտարարեց, որ ավարտին է մոտենում նավթի դարաշրջանը, իրենից բխող բոլոր հետևանքներով: Ելույթում ուշագրավ մեկ բան ևս կար. Բանախոսը նշում էր, որ 21 րդ դարում հաղթում է արագությունը ու միանգամից մտքովս մի բան անցավ՝ մեր աշխատունակ քաղաքացիների մի զգալի հատված օրվա մեծ մասն անցկացնում է համացանցում, առավել հաճախ՝ սոցիակալան ցանցերում ու հիմնականում այն ընդամենը ժամանակի կորուստ է: Կարծում եմ, մենք մեր կյանքի ու պետության համար տրվելիք լավագույն տարիները, մտածելու, արարելու ստեղծագործելու աստվածատուր ժամանակը սպանում ենք վիրտուալ ու աննյութ տարածությունում: Ցավալի է սա գիտակցելը և առավել ցավալի է այն գիտակցված անելը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել