2015 թ Չինաստանի տնտեսական աճը կազմել է 6,9 %՝ նախորդ տարվա համեմատ նվազելով 0,4 տոկոսով: Ավելի վաղ ՉԺԴՀ վարչապետ Լի Կեցյանը նշել էր, որ 2015 թվականի տնտեսական աճի դանդաղեցման հիմնական պատճառը արտադրության նվազումն է, իսկ 6,9% աճի կեսից ավելին ապահովել է սպասարկման ոլորտի զարգացումը:
Վերջին տարիներին Չինաստանի տնտեսության հիմնական ճյուղերում կտրուկ փոփոխություններ են նկատվում, մասնավորապես արտադրության նվազումը և շինարարության կրճատումը դանդաղեցնում են աշխարհի թիվ երկրորդ՝ ամենամեծ տնտեսություն ունեցող երկրի տնտեսական զարգացումը: Մյուս կողմից տարեցտարի աճում է Չինաստանի արտաքին պարտքը, իսկ անշարժ գույքի շուկայում նկատվում է «փուչիկի էֆեկտ», սակայն չինացի տնեսագետները իրենց երկրի տնտեսական աճի նվազմանը այդքան էլ հոռետեսական չեն մոտենում և հիմնական պատճառը համարում են ֆինանսական անկայունությունը ողջ աշխարհում: Մյուս կողմից Չինաստանը աշխարհում թիվ մեկ պետությունն է նավթի ներկրման հացում, իսկ նման երկրի տնտեսության աճի նվազումը բերեց նավթի պահանջարկի կրճատման, որն էլ հիմնական պատճառներից մեկն էր համաշխարհային նավթի գների անկման: 2016 թվականին տնտեսական աճը ևս կնվազի և կանխատեսվում է 6,5%: Կարելի է ենթադրել, որ նավթի համաշխարհային պահանջարկը առաջիկա տարում չի փոփոխվի, (եթե էլ ավելի չնվազի) հետևաբար գնագոյացման գործում այլ գործոնների անփոփոխ մնալու դեպքում նավթի գինը միջինը կմնա 25-30 դոլար մեկ բարելի դիմաց:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել