Երանի՜ նրան, որի հանցանքները թողություն գտան, որի մեղքերը ներվեցին:
Երանի՜ այն մարդուն, որի մեղքը ՏԵՐԸ հաշվի չի առնում, որի հոգու մեջ նենգություն չկա:
Որքան ժամանակ որ մեղքերս չխոստովանեցի, ոսկորներս մաշվեցին օրնիբուն աղաղակելուց.
գիշեր-ցերեկ հարվածներ տեղացիր վրաս, Տե՜ր, և ես ուժս կորցրի՝
ամռան տաքից չորացած խոտի պես:
Մեղքս քեզ հայտնեցի, անօրենությունս չծածկեցի. ասացի. «Հանցանքներս խոստովանեմ ՏԻՐՈՋԸ», և դու ներեցիր մեղքս և ջնջեցիր պատիժս:
Սրա համար աստվածապաշտ ամեն մարդ աղոթքով պիտի դիմի քեզ, ամեն անգամ, երբ անդրադառնա, թե մեղքի մեջ է գտնվում, և վշտերը եթե նույնիսկ հեղեղի պես ողողեն իրեն, բնավ չեն կարողանա մոտենալ իրեն…
Ամբարիշտը բազում տանջանքների պիտի ենթարկվի, սակայն ՏԵՐՆ իր սիրով է պատում նրան, ով իրեն է վստահում:
Ո՜վ արդարներ, ՏԻՐՈՋՈ՛Վ ուրախացեք և ցնծացեք. ցնծությա՛մբ երգեցեք բոլորդ, որ սրտով ուղիղ եք:
(Սաղմոսներ 31:1-6, 10-11)
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել