Մի քանի օր առաջ, այսպես կոչված, Ադրբեջանում բողոքի ցույցերի մասին գրառման մեջ նշել էի, որ դրանք թեև չունեն էթնիկական լիցք, բայց այսուհանդերձ ընդգրկել են նաև այս երկրի կազմում հայտնված տեղաբնիկ ժողովուրդների զբաղեցրած տարածքները:

Այս առումով ամենաակտիվ ընդվզումներով աչքի ընկած և մեծամաաամբ կովկասյան պարսիկների (թաթերի) բնակավայր Սիյազանին, այսօր տարածված տեղեկությունների համաձայն՝ բողոքի գործողություններով երկրորդրել է Բաքվի Յասամալի արվարձանը, որը ժամանակին բնակեցվել էր հիմնականում Լեռնային Շիրվանի Խիզիի հատվածից այստեղ տեղափոխված և ադրբեջաներեն «դաղլի» (բռց.՝ «լեռնցի») անվանումով հայտնի կովկասյան պարսիկներով:

Ընդ որում, հենց այս «լեռնցիներն» են, որոնք Բաքվի նշված արվարձանում բացի գերակշիռ թվաքանակով ներկայությունից, կարևոր դերակատարություն ունեն նաև ընդհանարպես այդ քաղաքում գործող, այսպես կոչված, գողական խմբավորումներում և կառույցներում՝ շատ դեպքերում սեփական էթնիկական ինքնագիտակցությունն արտահայտելով հենց նման քրեական փոխակերպման եղանակով:

Այնպես որ, կովկասյան պարսիկների տարածքներում Բաքվի բռնապետության դեմ բողոքի գործողությունները շարունակվում են:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել