Հարվարդի համալսարանին կից բժշկական դպրոցի գիտաշխատողները հրապարակել են այն սննդամթերքների ցուցակը, որոնք խթանում են ուղեղի աշխատանքը և մտավոր ակտիվությունը:

Առաջին խմբում տեղ են զբաղեցրել ճարպոտ ձկների տարբեր տեսակներ: Սննդաբանները խորհուրդ են տալիս շաբաթական 1-2 անգամ ձուկ օգտագործել:

Երկրորդ խմբում են կաթը և կաթնամթերքը: Հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ պարբերաբար կաթ օգտագործողների մոտ բարելավվում են տրամաբանական մտածողությունը և հիշողությունը:

Երրորդ խմբում են լոբազգիները, որոնք համարվում են վիտամին B-ի աղբյուր:

Չորրորդ խմբում լոլիկն է՝ շնորհիվ լիկոպինի պարունակության, ինչը չեզոքացնում է ուղեղում ազատ ռադիկալների բացասական ազդեցությունը: Մասնագետները պարզել են, որ ջերմային մշակման ժամանակ լոլիկի մեջ այդ հակաօքսիդանտի պարունակությունը միայն ավելանում է: Լիկոպինն ունի մաքրող և առողջարար ազդեցություն, այն նաև երիտասարդացնում է մաշկը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել