Հարկեր մուծելը, 18 տարին լրանալուց հետո որպես զինակոչիկ ծառայելը և ամուսնանալուց հետո զավակներ ունենալը պարտադիր պարտականություններ են, այլ ոչ թե առանձնահատուկ հայրենասիրական գործողություններ: Պարտականությունները ժամանակին և անթերի կատարելն էլ է հայրենասիրություն, և դա լռելայն ու լիովին նորմալ գործընթաց է: Հակառակն է աննորմալ:
Եթե երկրում հարկերը վերացվեն, բայց դու քո եկամուտների մի մասը կամավոր պատրաստ լինես զիջելու հանրությանն ու պետությանը, կամ հարկերի առկայության պարագայում՝ էլ ավելի մեծ բաժին քո շահույթից զիջես, եթե վերացվի պարտադիր զորակոչը, ու դու որոշես, որ պետք է անպայման մի քանի տարի ծառայես, եթե զուտ քեզ համար քո ընտանիքի շարունակականությունն ապահովող 1-2-ից ավելի զավակ ունենաս այն գիտակցությամբ, որ տեսակիդ վերարտադրության համար առնվազն 3 երեխա պետք է ունենաս՝ անկախ դժվարություններից, այդ ժամանակ թմբկահարիր հրապարակային հայրենասիրությանդ մասին:
Բայց վստահ եմ, որ նման գիտակցությամբ մարդիկ, որպես կանոն, լռակյաց են լինում...
Ուղղակի Ապրում են...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել