Գաղտնիք չէ, որ անցյալ տարին նշանավորվեց գյուղատնտեսության արտադրանքի բարձր մակարդակով: Ինչպես երևում է այս տարվա մեկնարկը նույնպես խոստումնալից է: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արդեն իսկ 774 տոննայով ավել թարմ պտուղ-բանջարեղեն է արտահանվել: Հունվարի 18-ի դրությամբ արդեն իսկ արտահանվել է 1313 տոննա թարմ պտուղ-բանջարեղեն` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 539 տոննայի դիմաց:
Մասնավորապես արտահանվել է 259 տոննա վարունգ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 0 տոննայի դիմաց, 197 տոննա լոլիկ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 2 տոննայի դիմաց, 294 տոննա կարտոֆիլ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 6 տոննայի դիմաց, 76 տոննա կանաչի՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 32 տոննայի դիմաց:
Հարկ է նշել նաև, որ այսօրվա դրությամբ հանրապետությունից արտահանվել է նաև 184 տոննա խնձոր` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 3 տոննայի դիմաց, 135 տոննա խաղող՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 116 տոննայի դիմաց։

Հատկանշական է, որ տեղական թարմ պտուղ-բանջարեղենն արտահանվել է Ռուսաստանի Դաշնություն, Վրաստան, Շվեյցարիա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել