Ժողովուրդ, արխային, Ադրբեջանը դեռ շա՜տ հեռու ա հեղափոխական վիճակից։ Ես նույնիսկ կասեի, որ այնտեղ հեղափոխության հոտ էլ չի գալիս։ Լավագույն դեպքում՝ հեղաշրջման, որովհետև ի վերջո բադրջանների մոտ հասարակարգ փոխելու ոչ մի տենդենց չկա, իսկ վերջին շրջանի ձերբակալությունների ալիքն իրենց ուժային կառույցներում ու նախարարություններում հուշում ա պալատական հեղաշրջման կանխված փորձի մասին։

Ալիևն ավտորիտար ու վախկոտ լիդեր է, ով հենց այնպես չի զիջի իշխանությունը և կանի ամենը՝ իր իշխանությունը պահպանելու համար։ Ընդ որում, նա դեռ չի էլ կիրառել իր հիմնական հաղթաթուղթը, որով նա ներազգային կոնսոլիդացիայի ու լարվածությունը դեպի դուրս, այսինքն՝ մեզ վրա պրոյեկտելուն կարող է հասնել։

Եթե Իլհամը տեսնի, որ բանը բանից անցնում է, ու էլ ամրության ներքին ռեսուրս չի մնացել, ֆոնդերը սպառվել են, նավթի գինը պլինտուսից ցածր է, ժողովուրդն էլ գնալով ավելի շատ է ընդվզում, և կա իրական վտանգ, որ իրավիճակը վերահսկողության տակից դուրս կարող է գալ, նա պարզապես վա բանկ կգնա ու բանակին կհրամայի ակտիվ մարտական գործողություններ սկսել շփման գծի ողջ երկայնքով։ Դիտավորյալ չեմ ասում՝ «պատերազմ կսկսի», որովհետև չի կարելի սկսել մի բան, որը չի էլ ավարտվել, պարզապես պատերազմը դիրքային դանդաղ պատերազմից կվերածվի լայնամասշտաբ ռազմական գործողություններով պրոցեսսի։

Իհարկե, Ալիևը շատ լավ է հասկանում, որ դա իսկական ավանտյուրա կլինի, բայց, կրկնում եմ, եթե բանը հասնի իշխանությունը կորցնելու իրական ռիսկին, նա անպայման կգնա այդ քայլին՝ ակնկալելով, որ լավագույն դեպքում ներքին դժգոհությունը կարելի կլինի ուղղել մեր դեմ ու, սահմանափակ հաջողությունների հասնելով ռազմաճակատում, գերտերությունների ճնշման ներքո ռազմական գործողությունները կդադարեն, նա կկարողանա ևս մի որոշ ժամանակ Արցախի հարցի շորշոփի տակ ղեկավարել։ Դե իսկ վատագույն դեպքում, եթե պատերազմը կրկին տանուլ տան, ապա Ալիևը պարզապես կթողնի ու կփախնի երկրից։ Մեկ է՝ դրսում միլիարդներ ունի, իսկ պարտվելու դեպքում այլևս չի մնա Ադրբեջան՝ որպես էդպիսին, որ ղեկավարի։ «Մեզանից հետո թեկուզ ջրհեղեղ» կարգախոսն իսկը գլխավոր բադրջանի մասին է ասված։

Էնպես որ, իհարկե լավ է, որ ադրբեջանական տնտեսությունը մանրից հորիզոնական դիրք է ընդունում, բայց եկեք ճիշտ հետևություններ անենք ու հասկանանք, որ այդ պրոցեսներին ուղիղ համեմատական աճում է պատերազմի՝ էսկալացված փուլ թևակոխելու հավանականությունը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել