Շատերին ծանոթ են դիմահարդարման հասցրած վնասները, բայց պատճառը, իհարկե, բուն դիմահարդարումը չէ, այլ արտաքին սխալ միջամտությունը, որը կարող է բազմաթիվ խնդիրների պատճառ դառնալ: Այդ ամենից կարելի է խուսափել՝ պահպանելով դիմահարդարման մի քանի կանոններ.
1. Կոսմետիկ միջոցները մաքուր վայրում պահեք, այլապես դրանց մեջ կարող են բակտերիաներ ներթափանցել ու բազմանալ: Լվացեք ձեռքերը դիմահարդարվելուց առաջ:
2. Մի «լցոնեք» կոսմետիկ միջոցները: Խուսափեք աչքերի հարդարման համար նախատեսված կոսմետիկայի մեջ ջուր կամ որևէ այլ բան լցնելուց:
 
3. Ուրիշին մի տվեք Ձեր կոսմետիկ միջոցները: Օգտվելով Ձեր շրթներկից՝ ընկերուհին հեշտությամբ կարող է դրա վրա բակտերիաներ թողնել:
 
4. Կարդացեք կոսմետիկ միջոցի բաղադրությունը: Եթե չգտնեք բաղադրությունը տուփի վրա, ուրեմն ձեռք եք բերել անօրինական միջոց, որը, գուցե, անվտանգ չէ:
 
5. Առավել ուշադիր եղեք աչքերի համար նախատեսված կոսմետիկ միջոցների օգտագործման դեպքում: Երբեք մի օգտագործեք ժամկետանց թարթիչաներկ, ստվերաներկ կամ աչքի մատիտ:
 
6. Պահեք կոսմետիկ միջոցները զով վայրում: 30ºС-ի պայմաններում կոսմետիկայի միջից կարող են անհետանալ այն նյութերը, որոնք պայքարում են բակտերիաների դեմ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել