ՀԷՑ-ը բռնաբարում ա ուղղակի։ Չգիտեմ որտեղ՝ ոնց, բայց Դավիթաշենում վերջին 6 ամսվա մեջ ավելի շատ հոսանքի անջատում ա եղել, քան դրան նախորդող 6 տարիների ընթացքում։ Երբ զանգում ես, խիստ գործնական տոնով ասում են վթարային աշխատանքներ են, վերանորոգող խումն արդեն տեղում ա, մինչև էսքան ժամը վթարի կվերացնեն...

Ախր այ ՀԷՑ, այ ամենատավար ենթակառուցվածքային կազմակերպություն, երբ սակագինը մխեցիք 7 դրամ ավելի թանկով, երդվում էիք, որ դա սապասարկամն որակը լավացնելու համար ա, բա էդ դեպքում ինչի՞ եմ ես էս ամիսը ներառյալ աստղաբաշխական թվեր մուծվում Ձեզ, եթե պետք ա մութ տարիների ռեժիմով հոսանք ապահովեք։

Ինչի՞ ես պետք ա կիրակի օրով տուն-տեղ թողնեմ, իջնեմ օֆիս, որ գործս կիսատ չմնա, իսկ դուք հետո պարտաճանաչ կերպով ինձ ամսվա վերջ հաշիվ ներկայացնեք ու ջհանդամ, թե սաղ ամիս ծնգլահան չեք անում ու ջհանդամ թե Ձեր հովհարայիններից սաղ էլեկտրոնիկայի մաման չի լացում։ Բլին, սրա նմա՞ն էլ ոչխար կառույց, սրանք 37 թվին ապրեին ու սենց գործեին՝ վաղուց գյուլլել էին за вредительство հոդվածով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել