Ստատուս 18+ ու երկար

Նոր աչքովս ընկավ նախկին ֆռենդուհուս մի երկու նյութ՝ սեռական կյանքի, սեռական հարաբերությունների մինուսների, պլյուսների, ճշտի ու սխալի մասին, ինչպես նաև շատ խորհուրդներ։
Նախ ասեմ, որ անձամբ ես մեծ հաճույքով կարդացի բոլորը ու ասեմ, որ ահագին հետաքրիր է շարադրում։
Հիմա անցնեմ ասելիքիս.
Շատ ենք տեսնում այս կամ խմբում աղջիկները ու տղաները սեռական կյանքի մասին հարց են տալիս, որը իհարկե դառնում է ծաղրանքի առարկա է դառնում, բայց հասկանում եմ, որ սխալա, քանի որ իրանք հաստատ սեռական դաստիարակություն չեն ստացել ու իրանց պետք է օգնռլ ու խորհուրդ տալ (նույնիսկ ամենահիմար հարցին)։
Ես ավելի քան վստահ եմ, որ շատերը (տո ես էլ) շատ քիչ ինֆորմացված ենք «սեռական կյանք» ասվածի մասին ու չենք ստացել սեռական դաստիարակություն, բոլորիս մոտ սեռական կյանք ասվածը համարյա նույննա՝ պլյուս մինուս մի երկու բան, բայց ինչքան խորանում ես, ինչքան կարդում ես այս կամ այն հոդվածներ ու գիտական աշխատությունները հասկանում ես, որ «սեռական կյանք» դպրոց գոյություն ունի, որը անցնելը շատ կարևոր ու նաև կարող է օգնել ամուր ընտանիք ունենալուն։
Սեռական կյանքում կան շատ ու շատ հետաքրքիր ինֆորմացիաներ, շատ ու շատ անելիքներ, որոնց մասին երևի շատերս չիդենք, ու, որ ամենակարևորն է, նույնիսկ մեր իմացած հմտությունները գործածելը ունի իր ճիշտ ու սխալ ձևերը, ունի անելու մեթոդներ ու քայլեր, որոնք էլ ավելի հաճելի են դարձնում բուն ընթացքը։
Կարճ ասած՝ կարդալով շատ նյութեր, հասկանում ես, որ էս «դպրոցում» էլ լիքը սովորելու, իմանալու բան կա, որոնք ապագայում քեզ հաստատ պետք է գալիս։
Հարգելի տղաներ ու աղջիկներ, կարդացեք, իմացեք ու օգտագործեք ճիշտ ամեն մի պահը ու դա ոչ ամոթա, ոչ էլ խուժանություն։
Ու վերջում՝ զարմանում եմ ինչի մեր կինոգոլոգները ու սեքսապոտոլոգները դասընթացներ չեն կազմակերպում... այո, քանի որ վստահ են, որ մարդ չի գնա, չէ որ հայ ենք, ամոթա, մենք հո սաաղ գիտեենք, դրա էղածը ինչա, որ չիմանանք, բայց պարզվումա, որ մեր իմացածը «սեռական կյանք» ուսման մի փոքր մասն է կազմում։

Ինչպես ասում են՝ կրթվեք և ունեցեք ճիշտ, առողջ ու հիասքանչ սեքս։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել