Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերը վկայում են այն մասին, որ մեր երկրի ներդրումային միջավայրը դրական է: 1992թ ի վեր Հայաստանում ներդրվել է ավելի քան 1.13 մլրդ ԱՄՆ դոլար:

Նախորդ տարում ֆինանսավորվել է 14 ծրագիր: Ընդհանուր առմամբ այս տարվա դրությամբ ներդրումները կազմել են 140 մլն դոլար, ինչը աննախադեպ ցուցանիշ է:

Ֆինանսավորման թիրախում էին ֆինանսական հաստատությունները, ,տրանսպորտի, համայնքային ենթակառուցվածքների, արդյունաբերության, առևտրի և ագրոբիզնեսի ոլորտները:

ՎԶԵԲ-ն աջակցել է նաև տեղական բանկային ոլորտին՝ բարձրացնելով տեղական արժույթով ֆինանսավորման մակարդակը և օգնելով կապիտալի շուկաների հետագա զարգացմանը, աջակցել է նաև ոլորտի կանսոլիդացիային:

Հայտնի է, որ ՎԶԵԲ-ի կողմից հրատարակվել է նոր քառամյա ռազմավարություն, որը հնարավորություն կտա մեր երկրում բարձրացնել մասնավոր հատվածի մրցունակությունը, զարգացնել կապիտալի շուկաները և տեղական արժույթով ֆինանսավորումը, շարունակել զարգացնել ենթակառուցվածքները և առևտրականացնել հանրային ծառայությունների տրամադրումը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել