Past.am-ը գրում է.

Սանկտ-Պետերբուրգի առաջին ծննդատանը կինը երեխա է ունեցել, սակայն դրանից հետո 25 օր փորը չի փոքրացել։ Զարմացած կինը նորից դիմել է հիվանդանոց, կրկին հայտնվել վիրահատական սեղանին, ուտեղ նրա որովայից վիրահատական սավան են հանել։ Կինը երեխա ունենալիս դիել էր հիվանդանոց, որտեղ բժիշկ-գինեկոլոգ Մարիամ Առաքելյանը նրան կեսարյան վիրահատման է ենթարկել։
«Վիրահատությունից հետո փորս շարունակում էր հսկայական մնալ, այն պինդ էր, ավելի մեծ, քան հղիության ժամանակ։ Փորս սարսափելի ցավում էր, եւ ես նորից բժշկի գնացի»,- պատմել է կինը։ Մի քանի անգամ նրան հետազոտել են, սակայն միայն հեմատոմա են նկատել ու հակաբիոտիկներ նշանակել։ 25 օր կինը տանջվել է ցավերից, ի վերջո նրան այլ հիվանդանոց են տեղափոխել, որտեղ նրա որովայնում օտար մարմին են նկատել։ Վիրահատությունից հետո կնոջ որովայնից վիրահատարանի սավան են հանել։
«Մենք ամուսնուս հետ դիմեցին հիվանդանոց, որպեսզի մեզ բացատրեն, թե ինչպես կարող էր սավանը հայտնվել իմ որովայնում։ Մարիամ Առաքելյանն ասում էր, որ պատկերացում չունի, թե ինչպես կարող էր այնտեղ սավան հայտնվել։ Ես առա վել եւս չեմ հասկանում։ Բայց դա անձեռոցիկ չէ, որը հնարավոր լիներ պատահաբար մոտանալ»,- ասում է տուժած կինը։ Այժմ դեպքի առթիվ առողջապահության նախարարությունը ստուգումներ է անցկացնում։
62
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել