Ի՞նչ ա նշանակում «խցում Գևորգ Սաֆարյանին հալածում են» նախադասությունը: Մարդ բան չի հասկանում էս «Նոր Հայաստանի» արդեն «հին փրկիչներից»... Արդեն տեսան, որ ոչ մի բան չի անցնում, սկսեցին մենակ օրը երկու անգամ հայտարարություններով հանդես գալ (մեր մեջ ասած, եթե լրատվականները չտարածեն այդ հայտարարությունը, «Նոր Հայաստանն» առաջինը կմոռանա, որ ակտիվիստ խցում ունի)... Ու էտ հայտարարությունների մեջ ամենախնդալուն էն էր, որ Զառան գնացել ա խուց, դուրս եկել ու ասում ա՝ հալածում են:

Սկսենք նրանից, որ «հալածել» բառը մոտավոր էնքան վատ իմաստ ա պարունակում, որ մարդ չի իմանում՝ ինչ ասի:
Ի՞նչ են անում էդ տղուն. եղունգները քաշում են, հետո վրան աղ լցնո՞ւմ, մի մատը կտրել են ու ասել են, թե երկու ժամից մնացածն են կտրելո՞ւ, խցում նստած իրա քնելու տախտակի վրա ասեղներ են շարե՞լ, հացը մոտիկ են բերում, հետո հետ են տանո՞ւմ, ձեռը ճղում են ու վրան աղ լցնո՞ւմ: Ինձ թվում ա, եթե սենց բան լիներ, հիմա համացանցը կգմփար, եթե չի գմփում, ուրեմն չկար... Իսկ եթե «Նոր Հայաստանին» թվում ա, թե ինչ ա Գևորգը խուլիգանության համար Ազատության հրապարակից ա բերման ենթարկվել, պիտի իրա տուալետն առանձին լիներ, խուցն ապահովված լիներ տաք և սառը ջրով, իսկ էդ տախտակի տեղը փափուկ դիվան լիներ, ապա ինձ թվում ա՝ նրանք դա կարան անեն իրենց պատկերացրած «Նոր Հայաստանում»:
Եթե մի պահ կտրվենք էն հանգամանքից, թե ինչի ա բերման ենթարկվել, սխալ են արել, թե՝ ճիշտ, արդար ա, թե՝ չէ (սրանց պատասխանները դատն ա որոշելու), կարելի է հստակ ասել, որ ՀՀ քաղաքացի Գևորգը, ինչպես օրինակ՝ ՀՀ քաղաքացի Ասպրամիկը (որը միգուցե ավելի անարդար ա դատվել), այժմ գտնվում է բանտային խցում, ու ոչ մեկ պարտավոր չի ինչ-որ անունի կամ ինչ-որ քաղաքական ուղղվածության պատճառով որևէ մեկի համար VIP պայմաններ ստեղծի: Բանտը մնում ա բանտ՝ Գևորգի, թե Գագոյի, թե Արմենի համար:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել