Ինչպես ասում եմ՝ «Թարս նստենք, ճիշտ խոսանք»։ Էնքան որ ասըմ ենք՝ պաշտոնական մակարդակով «համաճարակ հայտարարեք», խուճապ առաջացրեք, եսիմինչ, էդ էլ տենց ճիշտ չի էս դեպքում, երբ բնակչության 1000-1500 հոգին են հիվանդանոցում...
Իմ կարճ խելքով փորձեմ բացատրել։
Եթե պաշտոնական մակարդակով մեր երկրում համաճարակ հայտարարվի.
- Շատ արագ կհետաձգվեն Հայաստան մեկնող բոլոր ինքնաթիռների թռիչքները։
- Բոլոր երկրների ԱԳՆ-ները կհորդորեն, որ Հայաստան չմեկնեն իրենց քաղաքացիները։
- Արտահանումը շատ արագ կկանգնեցվի, քանի որ ներմուծողները կդադարեցնեն Հայաստանից ներմուծել։
- Պարսկաստանից եկող ու որպես տարանցիկ ճանապարհ Հայաստանով ոչ մի բան չեն տեղափոխի երկար ժամանակ։
- Շատ արտասահմանյան դիվանագիտական երկրներ կարող են իրենց կորպուսների աշխատանքները կասեցնել ու ետ կանչել։
- Հայաստանը կհայտնվի այցելելու համար խորհոուրդ չտրվող երկրների «սև ցուցակում»։
Կարճ ասած՝ էս պարագայում, երբ ամեն ինչ ծայրահեղ չի, «համաճարակի» հայտարարումը կարող է բերել տնտեսական, տուրիստական, անվան, բրենդի, արտահանման-ներմուծման, առողջապահական, արտաքին քաղաքական շատ մեծ վնասներ, ու «համաճարակի» բացակայության մասին համոզելը երկար ժամանակ կխլի... Այսինքն՝ մի սև բիծ, որը սկի նոր «Արիել» սպիտակեցնողով չես մաքրի։
Ինձ համար էլ ա ամեն մի հայ հիվանդ կարևոր, բայց մեկ-մեկ սառը դատելն էլ չի խանգարի։
Առողջ եղեք!!!
Հ.Գ. Բայց նրա հետ, որ, նախարարից սկսած, առողջապահության հետ կապ ունեցող յուրաքանչյուր մարդ էս ընթացքում գիշերները պիտի չքնի, հմո եմ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել