ՅՈՒՆԵՍԿՕ-ի որոշմամբ արդեն 15 տարի հունվարի 16-ն ամբողջ աշխարհում նշվում է որպես «The Beatles» խմբի համաշխարհային օր: Ամսաթիվը պատահական չէ ընտրված. 1957թ. հունվարի 16-ին Լիվերպուլում բացվել է «The Cavern» ակումբը, որտեղից իրենց փառքի ճանապարհն են սկսել այն ժամանակ դեռ բոլորին անհայտ երիտասարդ երաժիշտներ Ջոն Լենոնը, Փոլ ՄակՔարթնին և Ջորջ Հարիսոնը: Երկու տարի շարունակ նրանց հետ նվագել է թմբկահար Փիթեր Բեսթը, սակայն 1962թ. նրան փոխարինել է Ռինգո Սթարը: Նույն թվականին խումբը սկսել են «Beatles. կոչել: Լիվերպուլցի տղաներն իսկապես ցնցող հաջողություն են գրանցել, նրանց երաժշտությունը մինչ օրս մեծ ժողովրդականություն է վայելում աշխարհով մեկ: Լեգենդար խմբի հայտնի կատարումների թվում են «Yesterday»-ը, «Yellow Submarine»-ը, «Let It Be»-ն, «Girl»-ը: Ներկայումս խումբը, ըստ «Rolling Stone» հանդեսի, բոլոր ժամանակների մեծագույն կատարողների ցուցակի առաջին տեղում է:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել