Առիթ ունեցել եմ նշելու, որ որևէ ժողովրդի արժեքային համակարգի դեգրադացիան իր հետևից անխուսափելիորեն բերում է տրամաբանության, այսինքն` դատողական համակարգի դեգրադացիայի: Նման ժողովուրդները այլոց կողմից, հատկապես գերտերությունների, համարվում են ոչ ադեկվատ, այսինքն` անմեղսունակ: Ուղղակի գերտերությունները այդ մասին չեն բարձրաձայնում՝ ելնելով զուտ իրենց ծավալապաշտական ձգտումներից և քաղաքակրթական էթիկայից: ԳԵՐՏԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԻՐԵՆՑ ՀԱՄԱՐԵԼՈՎ (անկախ նրանից, թե սա որքանով է արդարացի) ՄԱՐԴԿՈՒԹՅԱՆ ՃԱԿԱՏԱԳՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆԵՐ, ՈՉ ԱԴԵԿՎԱՏ ԺՈՂՈՎՈՒՐԴՆԵՐԻ ՀԵՏ ՎԱՐՎՈՒՄ ԵՆ ԱՅՆՊԵՍ, ԻՆՉՊԵՍ ԿՎԱՐՎԻ ԱՌՈՂՋ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԻՐ ՈՉ ԱԴԵԿՎԱՏ ԱՆԴԱՄԻ ՀԵՏ: Նման դեպքում պարտադիր չի անպայման մեկուսացնելը: ՄԵԹՈԴԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱԽՎԱԾ Է ՈՐՈՇՈՒՄ ԿԱՅԱՑՆՈՂԻ ՀՈՒՄԱՆԻԶՄԻ ՄԱՍԻՆ ՈՒՆԵՑԱԾ ՊԱՏԿԵՐԱՑՈՒՄԻՑ և ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻՑ: ՈՄԱՆՔ ՓՈՐՁԵԼ ԵՆ ԱՅՍ ԽՆԴԻՐԸ ԼՈՒԾԵԼ` ՈՉ ԱԴԵԿՎԱՏ ԺՈՂՈՎՈՒՐԴՆԵՐԻՆ ԳԵՆՈՑԻԴԻ ԵՆԹԱՐԿԵԼՈՎ ԿԱՄ ՌԵԶԵՐՎԱՑԻԱՆԵՐ ՈՒՂԱՐԿԵԼՈՎ: ԱՐԴԵՆ ՆՇԵՑԻ՝ ՍԱ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ԽՆԴԻՐ Է: ԲԱՅՑ ՄԻ ԲԱՆ ՀԱՍՏԱՏ Է. ԲՈԼՈՐ ԳԵՐՏԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԷԼ ՈՉ ԱԴԵԿՎԱՏ ԺՈՂՈՎՈՒՐԴՆԵՐԻՆ (անկախ մեթոդի ընտրությունից) ԶՐԿՈՒՄ ԵՆ ԻՆՔՆՈՒՐՈՒՅՆ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ԿԱՅԱՑՆԵԼՈՒ, ՍԵՓԱԿԱՆ ՃԱԿԱՏԱԳԻՐԸ ՏՆՕՐԻՆԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԻՑ, ԱՅՍԻՆՔՆ` ՍԵՓԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆԱԼՈՒՑ: ԵՎ ՊԱՏՄԱԿԱՆՈՐԵՆ ՍԱ, ԱՆԿԱՍԿԱԾ, ԱՐԴԱՐԱՑԻ Է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել