Չգիտեմ՝ ում համար ոնց, բայց ինձ համար հեչ զարմանալի չի, որ Տարանտինոյի «Անտանելի ութնյակը» ՕՍԿԱՐԻ գլխավոր նոմինացիաներից և ոչ մեկում չկա... Ինձ համար սա նրա ֆիլմերից ամենաթույլն էր... Չարդարացված դաժանություն ու կեղտ... Դաժանությունը միշտ էլ առկա է եղել նրա ֆիլմերում, բայց այն միշտ եղել է արդարացված... Իսկ այստեղ գրեթե չկային այն բրենդային դիալոգները, որոնք մենք սովոր ենք լսել նրա ամեն ֆիլմում (կար ընդամենը մի հատ, այն է՝ անշահախնդրության ու արդարադատության կապի մասը)... Մնացած դիալոգները ձգձգված էին ու անհետաքրքիր, մի քանի անգամ քունս տարավ, ու դա այն դեպքում, երբ էս ռեժիսորի իրոք մեծ երկրպագու եմ և դիտում էի ֆիլմը մեծ էկրանի վրա... Ջանգոն էլ, իհարկե, աչքիս լույսը չէր, բայց սա էլ ավելի քիչ հավանեցի... Այ «Inglourious Basterds»-ը կինո էր... Մեծատառով կինո: Կարամ անընդհատ նայեմ ու չհոգնեմ... Եսիմ, ինչ-որ ասում էին՝ Տարանտինոն ասել ա, որ 10 ֆիլմ ա նկարելու ու վերջ... Եթե պիտի սրա պես նկարի էն 2-ը, կարա 8-ով սահմանափակվի:

Հ.Գ. Չեմ ասում, թե ընդհանրապես լավ բան չկար, իհարկե տենց բան չի կարա լինի մի մարդու ֆիլմում, ով նկարել ա «Reservoir Dogs» ու «Pulp Fiction», կային և՛ շատ խնդալու բաներ, և՛ շատ լավ նկարած, և՛ իհարկե ԳԺԱԿԱՆ մյուզիք ու առհասարակ sound: Եթե սա նկարեր ինչ-որ սկսնակ ռեժիսոր, նույնիսկ 8 կարելի էր գնահատել, իսկ Տարանտինոյի դեպքում սա ինձ համար 6 է, ոչ ավել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել