Համաշխարհային հակադոպինգային գործակալության որոշմամբ՝ Ռուսաստանի մարզիկներին արգելված է մասնակցել 2016 թ. բոլոր միջազգային մրցումներին՝ դոպինգային դեղամիջոցների պարբերական և համակարգված օգտագործման պատճառով, ինչպես նաև զգուշացումների անտեսման և ստուգումների հանցավոր կեղծման արդյունքում: Սա նշանակում է որ Ռուսաստանը պատմության մեջ առաջին անգամ չի մասնակցելու Ռիո դե Ժանեյրոյի այս տարվա ամառային Օլիմպիական խաղերին, այն էլ ոչ թե քաղաքական, այլ իրավաբանական պատիժ կրելով: Հանձնաժողովը հատուկ ընդգծել է, որ դոպինգի կիրառումը հանուն ցանկալի մարզական արդյունքի Ռուսաստանում հանդիսանում է ոչ թե առանձին անբարեխիղճ մարզիկների անհատական նախաձեռնություն, այլ պետական և սպորտային կառույցների, պաշտոնյաների և մարզիչների նպատակաուղղված հանցավոր գործելակերպ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել