Երեկ խոզի գրիպից մահացությունների մասին նոր տեղեկություններ էին հայտնվում, մարդիկ էին հոսպիտալացվում, բայց Յուր առողջապահության նախարարությունը փոխանակ գործով զբաղվի` ստենդափ ժանրի հումորային տեքստեր էր հրապարակում: Հասկանում եմ, որ մոտներդ մորֆիի ավելցուկ կա, բայց մի քիչ էլ գործով զբաղվեք:

Օդանավակայանի հին մասնաշենքը կքանդեն: Ահա այսպիսի որոշում էր կայացվել երեկ: Կուկուրուզնիկն էլ քանդեցին սարքելու նպատակով, Աֆրիկյանների տունն էլ պետք ա վերականգնվեր: Այս տարի առաջին նախարարությունը, որ պետք է փակվի, Նարեկ Սարգսյանի գլխավորած քաղաքաշինության նախարարությունն է, դրանից հետո կարան Մշնախը փակեն: Էս նախարարություններն առավոտյան 9-ին որ գնում են գործի, հայ ազգը տուժում է:
Իրանը զայրացել է ԱՄՆ-ի նավերի պատճառով: Իհարկե, ԱՄՆ-ն այսպիսի փոքրիկ սադրանքների վարպետ է, բայց Իրանն էլ իր տեղը նստողներից չէ: Հիմա միջազգային ներողություն կստանա ԱՄՆ-ից ու սաուդցիներին կհիշեցնի, թե տարածաշրջանում ով է հզոր պետությունը:
Ադրբեջանի ներկայիս իրավիճակն իդեալական է Հայաստանի համար: Ֆինանսական փուչիկը պայթեց, ու Ադրբեջանը սրընթաց ներքև է իջնում: Մանաթն արժեզրկվում է, դոլար ու եվրո չկա: Ալիևը պետք է վախենա իր դիրքի համար, որովհետև ամեն ինչ իր դեմ կարող է շրջվել:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել