Արտաքին աշխարհի հետ կապերի ամրապնդման և քաղաքացիների ազատ տեղաշարժի դյուրինացման մասին բազմիցս է խոսվել: Օրերս «France-Presse»-ը հրապարակել էր Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Լորան Ֆավիուսի խոսքն առ այն, որ տուրիստական վիզայի ընթացակարգը 48 ժամ է տևելու Հայաստանի, Վրաստանի, Թուրքիայի, Վիետնամի և Ինդոնեզիայի քաղաքացիների համար:
Հարկ է նշել, որ Եվրոպական Միության և Հայաստանի Հանրապետության միջև վիզաների տրամադրումը դյուրացնելու մասին համաձայնագիրն ուժի մեջ է 2014-ի հունվարի 1-ից:
Հիշեցնենք, որ մինչ այս ՀՀ քաղաքացիներին Ֆրանսիա վիզա տրամադրման մասին որոշումը կայացվում էր առնվազն 10 աշխատանքային օրվա ընթացքում, իսկ գործի մանրակրկիտ ուսումնասիրության դեպքում որոշումը կարող է կայացվել մինչև 30 աշխատանքային օրվա ընթացքում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել