Բիզնեսում, ինչքան էլ ընկերության ղեկավարը լավը լինի, եթե աշխատակիցները հաճախորդի հետ լավ չշփվեն, լավ չսպասարկեն, չժպտան, ընկերությունը կձախողի: Այդ պատճառով անհրաժեշտ է հաճախորդի հետ շփման բոլոր օղակներն այնպես մշակել, որ սպասարկումն իդեալական լինի: Չմանրամասնեմ շատ, բայց վերոնշյալը մի մեծ համակարգ ու ենթակառուցվածք է ենթադրում:
Նույնն էլ իշխանությունների դեպքում՝ ինչքան էլ ղեկավարությունը լավը լինի, եթե չի կարողանում այնպես անել, որ ոստիկանը, կառավարության շենքի պահակը, նոտարի քարտուղարը, պատգամավորը, նախարարը..., նորմալ սպասարկեն քաղաքացիներին, ապա այդպիսի քաղաքական ղեկավարությունը հաստատ ձախողելու է:
Ուղղակի բիզնեսի դեպքում հաճախորդ են կորցնում, իշխանությունների դեպքում՝ ընտրող:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել