Լավ չի Ադրբեջանի վիճակը, և սա ոչ թե հակաադրբեջանական մութ ուժերի գնահատականն է, այլ օբյեկտիվ հայացք կողքից...
Ադրբեջանցի ծաղրանկարիչ Գյունդյուզ Աղաևի հերթական աշխատանքը. օրերս Ադրբեջանի մի շարք շրջաններում, այդ թվում՝ ներկայումս Ադրբեջանի հսկողության ներքո գտնվող Ֆիզուլիում, ապրանքների գների կտրուկ աճի ու տնտեսական ճգնաժամի դեմ շարունակական ցույցեր են: Նկարը վերնագրված է՝ «Kimdi düşmən?» (Ո՞վ է թշնամին): Ադրբեջանական զինված ուժերն ուղղորդվում են ոչ թե դեպի Շուշի՝ ադրբեջանական քարոզչամեքենայի համոզմամբ այն «ազատագրելու», այլ դեպի Ֆիզուլի՝ սեփական քաղաքացիների ազատ խոսքի արտահայտման իրավունքը ճնշելու:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել