Ձմռանը մեզանից շատերը սկսում են երազել մի հեռու դրախտային կղզու մեկուսի լողափում պառկելու ու հանգստանալու մասին: Բոլորն էլ սիրում են երեւակայել, թե ուր կգնային, եթե գումարը խնդիր չլիներ, իսկ արձակուրդի համար նախատեսված գումարն ավելին լիներ: TripAdvisor կայքէջը կազմել է աշխարհի ամենաթանկ հյուրանոցների ցանկը մարդկանց ոգեշնչելու եւ մի փոքր իրականությունից կտրելու համար: 

TripAdvisor կայքէջի խոսնակ Էմմա Շոունն ասում է. «Թանկ նորաոճ հյուրանոցների այս ցանկը ներկայացնում է առավելագույն շքեղություն ու ճոխություն ունեցող հանգստավայրեր՝ արձակուրդներին այցելելու համար: Այս հյուրանոցներից շատերում ամեն տարի արձակուրդին հանգստանալու համար մարդ պիտի ունենա բանկային մեծ հաշիվ եւ լինի հայտնի, իսկ այն մարդկանց համար, ովքեր պլանավորում են մի հիշարժան արձակուրդ, այս ցուցակը կարող է ծառայել որպես ոգեշնչման աղբյուր»: 

Ամենաթանկ հյուրանոցների ութնյակը.

Four Seasons Tented Camp Golden Triangle - Չեյն Սեն, Թաիլանդ

Առաջարկում է շքեզ վրանային համարներ բամբուկներով հարուստ ջունգլիներում՝ Չեյն Ռայում, Թաիլանդում: Հյուրանոցն առաջարկում է նաեւ երեք-չորսօրյա արշավներ, որոնց ընթացքում զբոսաշրջիկները հնարավորություն կունենան փղերով տեղափոխվել մի վայրից մյուսն ու տեսնել թե ինչպես են բլուրներում բնակեցված ցեղերն ապրում այս շրջանում:

Հյուրանոցային համարի միջին արժեքը՝ 1,055 ֆունտ (1.290 եվրո):

Jumby Bay, A Rosewood Resort – Անտիգուա, Կարիբյան կղզիներ

Հյուրանոցը գտնվում է մասնավոր 300 ակր (121 հեկտար) տարածքով կղզում: Այն տեղակայված է Անտիգուա ափից երկու մղոն (3 կմ) հեռու: Հյուրանոցն առաջարկում է սենյակների եւ համալիրների բազմազանություն, որոնց հատուկ են դեպի Կարիբյան ծովը նայող մեծ բացօթյա պատշգամբներ, մասնավոր պարտեզներ եւ մասնավոր լողավազան: Ինչպես TripAdvisor կայքէջի ճանապարհորդներից մեկն է արձագանքում. «Հիանալի սպասարկում: Հսկայական ժամանակակից մաքուր համալիրներ: Համեղ ուտելիք»:

Հյուրանոցային համարի միջին արժեքը՝ 652 ֆունտ (795 եվրո):

Anantara Kihavah Villas – Բա Ատոլ, Մալդիվյան կղզիներ

Մալդիվյան կղզիներում գտնվող այս շքեզ հյուրանոցն իր հյուրերին առաջարկում է օվկիանոսից մի փոքր հեռու լողավազան, ստորջրյա ռեստորան եւ մասնավոր լողափ: Ինչպես TripAdvisor կայքէջի ճանապարհորդներից մեկն է նշել. «Սա երբեւէ իմ այցելած հյուրանոցներից լավագույնն է»:

Հյուրանոցային համարի միջին արժեքը՝ 987 ֆունտ (1,205 եվրո):

Burj Al Arab – Դուբայ, Արաբական Միացյալ Էմիրություններ

Այս հյուրանոցը նախատեսված է նմանել մեծ առագաստանավի: Գտնվում է 321 մետր բարձրության վրա՝ գերազանցելով Դուբայի տեսանելի հորիզոնը: Burj Al Arab-ն առաջարկում է համալիրային գրանցում, յուրաքանչյուր հարկում առանձին ընդունարան եւ լավ պատրաստված սպասարկող թիմ, ովքեր հյուրերին տրամադրում են իրենց անսահման ուշադրությունը: Ինչպես TripAdvisor կայքէջի ճանապարհորդներից մեկն է արձագանքում. «Burj Al Arab հյուրանոցում մի գիշեր մնալ՝ նույնն է թե մի անկրկնելի օր անցկացնել»:

Հյուրանոցային համարի միջին արժեքը՝ 942 ֆունտ (1.150 եվրո):

Longitude 131 - Յուլարա, Ավստրալիա

Այս հյուրանոցը գտնվում է Ուլուրու-Կատա Տյուտա Ազգային Պարկի դարպասների մոտ, որը հանդիսանում է մշակութային ժառանգություն: 131 մետր երկարությամբ ձգվող 15 վրաններից յուրաքանչյուրի մոտից բացվում է տեսարան դեպի Ayers Rock: Ինչպես TripAdvisor-ի ճանապարհորդներից մեկն է ասել. «Ես եղել եմ բազմաթիվ հրաշալի վայրերում, սակայն սա իմ ցուցակում առաջինն է »:

Հյուրանոցային համարի միջին արժեքը՝ 1,134 ֆունտ (1.385 եվրո):

Hotel Le Toiny - Սբ. Բարթելմի, Կարիբյան կղզիներ

Այս հանգստավայրում Թոյնի ծովածոցին եւ Կարիբյան ծովին նայող լանջին տեղակայված յուրաքանչյուր ամառանոցն ունի իր սեփական դարպասային մուտքն ու մի կարմիր դրոշակ, որը ծառայում է որպես «Չանհանգստացնել» նշան հյուրերի համար առավելագույն առանձնացում ապահովելու համար: Ինչպես TripAdvisor-ի ճանապարհորդներից մեկն է նշում. «Հենց նոր եմ վերադարձել Le Toiny 6-օրյա հանգստից: Այնպես էր, ինչպես պատկերացնում էի, դեռ մի բան էլ ավելին: Բացառիկ սպասարկում»:

Հյուրանոցային համարի միջին արժեքը՝ 547 ֆունտ (670 եվրո):

Naladhu Resort Maldives – Հարավային Մալե Ատոլ, Մալդիվյան կղզիներ

Հյուրանոցը գտնվում է Վելինխանդրու-Հուրա կղզում: Հանգստավայրի 19 մասնավոր տներից ամեն մեկում մի բացօթյա ցնցուղ, մասնավոր լողավազան եւ փայտե տախտակամածով պարտեզ կա: Ինչպես TripAdvisor-ի ճանապարհորդներից մեկն է նշում. «Naladhu-ն իդեալական վայր է հանգստանալու եւ ամեն ինչ մոռանալու համար»:

Հյուրանոցային համարի միջին արժեքը՝ 819 ֆունտ (1.000 եվրո):

Maia Luxury Resort & Spa Seychelles – Մաե կղզի, Սեյչիլյան կղզիներ

Այս հյուրանոցին շրջապատում է 12 ակր (4 հեկտար) տարածքով պարտեզներ, որոնք հարուստ են այնպիսի համեմունքներով, ինչպիսին է, օրինակ, դարչինը եւ էքզոտիկ ծաղիկներով, ինչպիսիք են օրխիդեաները (խոլորձ): Այն գտնվում է Մահեի կղզու Սեյչիլյան մասնավոր թերակղզում: Հյուրանոցն առաջարկում է շքեզ ամառանոցներ եւ հյուրերին տրվում է մի անձնական սպասավոր հանգստավայր հասնելուն պես: TripAdvisor-ի ճանապարհորդներիղ մեկն ասել է. «Հիանալի տեսարան, ամառանոցներ, որոնց մասին կարելի է միայն երազել, հրաշալի այգիներ, սպասավորների բարձրակարգ ծառայություն… իսկական հանգստություն»:

Հյուրանոցային համարի միջին արժեքը՝ 863 ֆունտ (1.055 եվրո):

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել