Համաճարակային տրամադրություններ
Համայն Ռուսիո հոգևոր առաջնորդը երեկ դուրս եկավ «պախմելից», գիտակցեց իր ասած բառերը և սկսեց արդարանալ: Հայկական քաշած գինի խմեք, ոչ թե ռուսական քաշած փետի օղի, որ գոնե խոսելուց հետո չարդարանաք:
Յուրաքանչյուր մարդ իր կյանքի ընթացքում աշխատատեղեր է փոխում և մի տեղից մյուսն է գնում: Այսպիսով, Կարեն Անդրեասյանի հրաժարականը որպես բացառիկ երևույթ չի կարելի դիտարկել: Հաջողություններ ՄԻՊ Կարեն Անդրեասյանին իր հետագա աշխատանքներում և նախաձեռնություններում:
Առողջապահության նախարարությունը հայտարարում է, որ համաճարակ չկա, համաճարակաբաններն ուրիշ բան են տեսնում, ժողովուրդը՝ ուրիշ: ԱՆ-ն պետք է կողմնորոշվի: Ամեն օր լուր ենք ստանում, որ այս կամ այն մարդը մահացել է խոզի գրիպից, որ մեկ տասնյակից ավել մարդ գտնվում է հիվանդանոցում խոզի գրիպով: Քանի՞ մարդ դեռ պետք է մահանա, և քանի՞սը պետք է հոսպիտալացվեն, որ ԱՆ-ն խոսքից գործի անցնի:
Մեկ տարի առաջ գազանը մտավ Գյումրիում ապրող մի ընտանիք: Ավել բառեր գրել չեմ ցանկանում, դա բոլորիս ցավն է:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել