ՏՈՆ ԱՆՎԱՆԱԿՈՉՈՒԹՅԱՆ ՏԵՐ ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԻ
Ութ օր հետո, երբ մանկանը թլփատելու ժամանակը հասավ, նրան կոչեցին Հիսուս, այն անունով, որ հրեշտակն էր տվել նրան, երբ դեռ չէր հղացվել իր մոր՝ Մարիամի որովայնում։
(Ղուկասի ավետարան 2:21)
Զգո՛ւյշ եղեք, որ որևէ մեկը ձեր միտքը չգրավի իմաստասիրական տեսություններով և խաբեբայական սին խոսքերով, որոնք հիմնված են մարդկային ավանդությունների և բնության ուժերի և ոչ թե Հիսուս Քրիստոսի ճշմարիտ վարդապետության վրա, որովհետև մարդացած Քրիստոսի մեջ է բնակվում աստվածային բնության ամբողջ լիությունը։ Եվ դուք ձեր կյանքի լիությունը գտաք՝ միանալով նրան, որ գլուխն է ոգեղեն աշխարհի բոլոր իշխանությունների ու պետությունների։ Հավատի ճանապարհով երբ միացաք Քրիստոսին, դուք ձեր մեղքերը թոթափեցիք և Քրիստոսի թլփատությամբ ստացաք սրտի՛ թլփատությունը։ Մկրտվելով՝ թաղվեցիք նրա հետ միասին և նրա հետ էլ հարություն առաք, քանի որ հավատացիք Աստծու զորությանը, որ մեռելներից հարություն տվեց նրան։ Քրիստոսի հետ Աստված ձե՛զ էլ կենդանացրեց, քանի որ դուք հոգեպես մեռած էիք ձեր մեղքերի պատճառով, որովհետև անթլփատ հեթանոսներ էիք։ Այո՛, Աստված ներեց մեր բոլոր հանցանքները և իր իշխանությամբ ջնջեց մեր օրինազանցության համար մեր դեմ արձակված դատապարտության վճիռը՝ խաչափայտին մեխելով այն։ Այդպիսով նա զինաթափ արեց ոգեղեն աշխարհի իշխանություններին ու պետություններին՝ նրանց հայտնապես խայտառակելով ու պարտության մատնելով Քրիստոսի ձեռքով՝ նրա հարության ժամանակ:
(Պողոս առաքյալի նամակը կողոսացիներին 2:8-15)
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել