Ինչպես կան ուտելիքներ, որոնք օգնում են պահպանել ատամների սպիտակությունը, այնպես էլ կան սննդատեսակներ, որոնք ատամները դեղնավուն են դարձնում:
1. Շաքարավազ: Այն ատամների առողջության համար 1 թշնամին է, հատկապես մեծ քանակությամբ օգտագործելիս, ինչպես նաև` թխվածքաբլիթներում:
2. Սառույց: Սառույցն ատամներն ավելի զգայուն է դարձնում` հանգեցնելով դրանք արագ քայքայմանը: Այն օգտագործելու համար պետք է սպասել, մինչև հալչի բաժակում, և ոչ մի դեպքում չի կարելի պահել բերանի մեջ:
3. Ալկոհոլ: Ոգելից խմիչքները չորացնում են բերանի խոռոչը, կարող են նաև որոշակի բորբոքումներ առաջացնել բերանում:
4. Ցիտրուսային մրգեր: Ցիտրուսը բավականին առողջարար է, բայց չափավոր քանակով: Մեծ քանակությամբ օգտագործելու պարագայում այն կարող է վնասել ատամների էմալը:
5. Կոֆեին պարունակող ըմպելիքներ: Թեև դրանք ատամների առողջությանը չեն վնասում, այնուամենայնիվ, դեղին բծեր են թողնում ատամների վրա:
6. Չրեղեն: Չիրը նույն ազդեցությունն է ունենում ատամների վրա, ինչպիսին քաղցրավենիքը, քանի որ մեծ քանակությամբ շաքար է պարունակում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել