Միջազգային տնտեսական կազմակերպությունների անցյալ տարվա հոռետեսական ցուցանիշներն ու սպասումները կարծես թե փոփոխվում են: Օրերս ՀԲ-ն ՀՀ-ի համար կանխատեսումներում նախանշել էր տնտեսական աճի 2,2%-ով ավելացում, իսկ Banks.am կայքի փոխանցմամբ՝ «Bloomberg» գործակալությունն այս տարի ՀՀ-ում կանխատեսում է 2.5% տնտեսական աճ:

Հարկ է նշել նաև, որ միջազգային տնտեսական այլ կառույցների ցուցանիշները նույնպես դրական են: Մասնավորապես Արժույթի միջազգային հիմնադրամը կանխատեսել է 2.2% տնտեսական աճ, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը՝ մինչև 2%, իսկ Ասիական զարգացման բանկը՝ 2% աճ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել