Արտքաին շուկաներից, մասնավորապես՝ ՀԲ-ից ֆինանսավորվող ծրագրերի իրականացումը կարևոր է ոչ միայն տնտեսության աշխուժացման, այլ նաև արտարժույթի ներհոսքի տեսանկյունից: Վերը նշվածը հաշվի առնելով` շատ կարևոր է օրերս Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Լորա Բեյլին լրագրողների հետ հարցազրույցի ժամանակ խոսքն առ այն, որ նախորդ 18 ամիսների ընթացքում Համաշխարհային բանկը հավանություն է տվել շուրջ 250 միլիոն դոլարի նոր ծրագրերի իրականացմանը Հայաստանում, և այս տարին այդ ծրագրերի իրականացման տարին է:
Հատկանշական է, որ Համաշխարհային բանկի ուշադրության կենտրոնում են ծրագրեր, որոնք օգնում են Հայաստանի Հանրապետությանը լավագույնս օգտագործել սեփական տնտեսական ներուժը: Գաղտնիք չէ, որ յուրաքանչյուր տնտեսության հզորություն հիմնված է առաջին հերթին դրա սեփական պաշարների լավագույն օգտագործման վրա:

Հարկ է նշել նաև, որ Լորա Բեյլին հատկապես կարևորել է 2016-ին Հայաստանում նոր հարկային օրենսգրքի ընդունումը, որը կօգնի գործարարներին ավելի պարզ հասկանալ կառավարության հարկային քաղաքականությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել