2015 թվականի հունվարի 12-ը ողբերգական էր հայոց համար. Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովը, լքելով զորամասը, լուսաբացին մուտք էր գործել Ավետիսյանների տուն ու սպանել ընտանիքի բոլոր անդամներին: Ողջ օրվա ու հաջորդող օրերի ընթացքում հանրապետությունն ու քաղաքը շոկի մեջ էր, Գյումրին՝ առանձնակի լարվածության, քանի որ հանցագործը հեռացել էր անհայտ ուղղությամբ, և հնարավոր էր նոր ողբերգություն: Մի քանի ժամ շարունակ ռուս զինվորականներն ու հայ իրավապահները փնտրում էին ոճրագործին, որին հայտնաբերեցին կեսգիշերին մոտ հայ-թուրքական սահմանի հատվածում: Հենց այստեղից էլ սկսվեցին այս ոճրագործության հետ կապված բազմաթիվ ու բազմապիսի կնճռոտ հարցերը. ինչո՞ւ հենց ռուս սահմանապահները հայտնաբերեցին հանցագործին, միգուցե հայերն էին հայտնաբերել, բայց... ինչո՞ւ Պերմյակովը և նրա գործը հանձնվեց ռուսների իրավասությանը, արդյո՞ք նա մենակ էր եղել, ոճրագործության ի՞նչ շարժառիթներ ու վարկածներ կան և այլն, և այլն: Հայ հանրությանը հատկապես հուզում էր Պերմյակովին ռուսական իրավասությանը հանձնելու և ռուսական ռազմաբազայի տարածքում պահելու պահը:
Այս և այդ ողբերգության մասին մի քանի այլ նյութեր կարդացեք «Ասպարեզի» վաղվա համարում...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել