Past.am–ը գրում է.
Կան տղամարդիկ, ովքեր խելքահան են անում շրջապատի բոլոր կանանց։ Հատկապես, եթե խոսքը աստղերի մասին է։ Եվ եթե հանկարծ պարզվում է, որ այդ գեղեցկադեմ տղամարդը միասեռական է, շատ կանանց սիրտ է կոտրվում։ Սակայն, ինչ արած, դա նրանց որոշումն է։
Ահա սրտակեր տղամարդիկ, ովքեր կանանց հիասթափեցրին, հայտարարելով, որ գեյ են։
Ռիկի Մարտին
Այս երգիչը ժամանակին սեքս-սիմվոլ էր։ Երկար ժամանակ նա թաքցնում էր իր անձնական կյանքը, սակայն ի վերջո ասաց՝ այո, ես գեյ եմ։
Վենտվորտ Միլլեր
Հանրահայտ «Փախուստ բանտից» (Prison Break) սերիալի աստղ Վենտվորտ Միլլերը երբ հայտարարեց, որ իրեն կանայք չեն հետաքրքրում, պարզապես շոկի ենթարկեց երկրպագուներին։
Մեթ Բոմեր
«Մոխրագույնի 50 երանգները» ֆիլմի առնական հերոս Մեթ Բոմերը նույնպես կանանց հետ ոչ մի հարաբերություններ չի ունենում։
Շայնեն Ջեքսոն
Շայնեն Ջեքսոնը՝ հայտնի երգիչ եւ դերասան, նույնպես շատ կանանց սրտեր կոտրեց։ Նա անգամ տղամարդու հետ ամուսնացած է եղել։
Լյուկ Մակֆարլեյն
Երկրպագուհիները երկար ժամանակ չէին ուզում հավատալ, որ «Եղբայրներ եւ քույրեր» սերիալի գեղեցկադեմ աստղը կարող է համասեռամոլ լինել։ Սակայն դա այդպես է։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել