Կարո՞ղ են արդյոք C և D վիտամինները կանխարգելել գրիպը: Ո՛չ, C և D վիտամինները ամենակարևոր վիտամիններն են, որոնք առողջ օրգանիզմում կարող են դանդաղեցնել վիրուսային վարակի բարգավաճումը, սակայն հստակ ցուցում չկա, որ այս վիտամինները կանխարգելիչ են, և այդ պատճառով դրանք չեն կարող հավասարեցվել գրիպի դեմ պատվաստմանը և մարմնի լավ հիգիենային:
C վիտամինը սկսել են որպես հարբուխի դեմ միջոց առաջարկել 1970-ականներին, երբ բիոքիմիկոս և Նոբելյան մրցանակի դափնեկիր Լայնուս Պոլինգը սկսեց գրել, որ վիտամին C-ի մեծ դեղաչափերը կապված են հարբուխի հաճախականության և տևողության քչացման հետ: Բայց, չնայած վիտամին C-ի լայնատարած օգտագործմանը, շատ քիչ ապացույցներ են ստացվել, որ այն իրականում արդյունավետ է:
Վիտամին C պարունակում են շատ մրգեր և բանջարեղեն, հատկապես ցիտրուսայինները, սակայն կարելի է նաև հաբեր ընդունել: Եվ կարևոր չէ, Դուք հիվանդ եք, թե՝ առողջ, վիտամին C-ն անհրաժեշտ է ընդհանուր առողջության համար:
Վիտամին C-ի օրական խորհուրդ տրվող չափաբաժինը տղամարդկանց համար կազմում է 90, իսկ կանանց համար՝ 75մգ: Եվ երբ խոսքը գնում է վիտամինների մասին, կա այնպիսի հասկացողություն, ինչպիսին «գերդոզավորումն» է: Օրական 2000մգ-ից ավելի վիտամին C-ի ընդունումը կարող է բերել երիկամներում քարերի առաջացման, սրտխառնոցի և լուծի:
Շատ հետազոտություններ ներկայումս կապում են վիտամին D-ի պակասը բազմաթիվ խնդիրների հետ, ներառյալ՝ սրտի հիվանդությունները, դեպրեսիան, ռախիտը, ճանաչողական խանգարումները և նույնիսկ քաղցկեղը:
Այդ իսկ պատճառով զարմանալի չէ, որ վիտամին D-ն այդքան հանրահայտ է դարձել հարբուխի և գրիպի կանխարգելման համար:
Սակայն նաև այս դեպքում ոչ մի ապացույց չկա, որ այն կարող է կանխարգելել վիրուսի բարգավաճումը:
Վիտամին D-ն հաճախ արևային վիտամին են անվանում, քանի որ այն առաջանում է օրգանիզմում արևի լույսին ի պատասխան, բայց այն նաև պարունակվում է որոշ սննդամթերքում՝ ձուկ, ձու և կաթնամթերք, ինչպես նաև արտադրվում է դեղահաբերի տեսքով:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել