Հիշում եմ, թե ոնց էին նույնիսկ հայտնի գործիչները «զզվում» ռուսականից։ Որքան այդ օրերին սոցկայքերում ֆեյքեր վխտացին... Տարի անց ուղեղները լվում են հարցուպատասխանի կոնտեքստից հանված մի կտորով, թե Կիրիլը Հայոց ցեղասպանությունը չի ճանաչում։ Էլի ֆեյքեր, էլի հիստերիա։ Այս դեպքում մի բան հիշեք` Պուտինն այն 3 նախագահներից էր, ով եկել էր Երևան, Պուտինի ու Կիրիլի միջև տարաձայնություն չկա, Պուտինն Էրդողանի ոխերիմ թշնամին դարձավ, իսկ հայ-ռուսական հարաբերությունների ստվերումը պետք է Անկարային, ու Բաքվին, մանավանդ այս օրերին, երբ Ցեղասպանությունը քրեականացնող օրենք է քննարկվում, և ՌԴ ադրբեջանական համայնքը կաշվից դուրս է գալիս՝ այն կասեցնելու համար: Հիմա ձեզ այդքան Կիրիլի մտքի թռիչքի մի մա՞սն է պետք, թե՞ պետական դիրքորոշումը: Մի տրվեք ամեն մի ֆեյքի սադրանքին, մանավանդ կասկածելի ծագման` իբր հայրենասիրական ոգով տոգորված։ Հայրենասիրությունը զուտ րոպեական խոսքեր չեն, այլ հետահար ապրելակերպ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել