Քանի քաղաքապետարանը լավ մեղավոր ա գտել ու կռուծիտ ա լինում, մի բան էլ ես ասեմ. մի ամիս կամ երկու առաջ էկան, մեր բակի ջրահեռացման խողովակները փոխեցին: Տեսնելով թարմ, պլպլան խողովակները՝ սկզբից մտածեցի՝ ապրեք, այ մալադեց, լավ գործ արեցին:
Առաջին մտահոգությունն առաջ եկավ, երբ տեսա, որ հին խողովակները դարսել են աղբամանների հետևն ու գնացել, իհարկե մինչև հիմա տենց էլ գցած են:
Հետօ տեսա, որ նոր տեղադրած խողովակներն արդեն պոկվում են:
Էրեկ էլ փորձում էի դզմզել մեր մուտքի կողքինն ու զարմանալի բացահայտում արեցի. եթե հին սովետականները շատ հաստ թիթեղից էին (ժողովրդի ասած՝ ժեշտից), էնքան հաստ, որ չես կարող ձեռքով ծալել, ապա նոր խողովակները բառիս բուն իմաստով ֆոլգայից են, կամաց մատով կպնում ես, ճմրթվում են, հետևապես՝ առավելագույնը 2-3 տարի ծառայության ժամկետ, հետո նորից փող ծախսել, փոխել։ Էդ ա։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել