Էն փաստը, որ համացանցում, ավելի կոնկրետ՝ ֆեյսբուքյան հայկական տիրույթում, կան անիմաստ, անտեղի, առանց հասկանալու ու ուրիշների աչքին բարձրանալու համար քոմմենթչիներ, ում կյանքի իմաստն է դարձել ՖԲ-ում հայտնի դառնալ, անժխտելի է, բայց էն, որ ՀՀ ԱԺ պատգամավորը պետք է իրան պահել իմանա յուրաքանչյուր պարագայում, դա էլ մեկ այլ աքսիոմա է... ԱԺ պատգամավոր, ով շատերի համար էլ սիրված երգչուհի է, ԱԺ պատգամավոր, ով շատերի համար լավ ձայն ունցեղող երգչուհի է, ու ԱԺ պատգամավոր, ով շատերի համար վաբշե պատգամավոր չի:
Ինձ համար վաբշե տը վսյո ռավնո ա, որ Շուշանը մեկին կպել ա ու վատ բառերով, ու, ավելին, ինձ համար վապշե վսյո ռավնո ա, թե էդ մեկն ինչ ա ասել Շուշանին կամ ինչ քոմմենթ ա գրել, բայց ինձ համար մտահոգիչ է դառնում այն փաստը, որ ֆեյսբուքյան հայկական տիրույթը մանրից կորցնում է իր «հմայքը», մանրից դառնում է բազառնոց, մանրից դառնում է փեթակ ու մանրից դառնում է եսիմինչ:
Ինձ համար մտահոգիչ ա, որ ՖԲ-ում ինչքան անիմաստ գյադա-գյուդա կա, փորձում ա ինքնահաստատվել, ու, ի տխրություն ինձ, իրանց «մեջքին կանգնող» այլ օգտատերեր կան:
Ինձ համար մտահոգիչ ա, որ ՖԲ հայկական տիրույթում օրենսդիր մարմնի ներկայացուցիչն առանց հասկանալու քոմմենթներ է գրում՝ մոռանալով, որ իր բակում կամ իր խոհանոցում չի:
Ինձ համար մտահոգիչ ա, որ ՖԲ-ի հայկական տիրույթն էլ առաջվանը չի, ու այս հարթակում էլ հույս պետք է չունենաս, որ կտեսնես հետաքրքիր, գրագետ, սովորեցնող քննադատություներ, կարծիքներ, տեսակետներ, վերլուծություններ...
Այ սա է ամենակարևորը, թե չէ Շուշանն էսօր ասեց, էգուց կներես կասի, մյուս օրը սաղդ կմոռանաք, իսկ էն մյուս օրն էլի իրար ջան կասեք, ջան էլ կլսեք:
Կեցցե՛ էն ֆեյսբուքի հայկական տիրույթը, որը ժամանակին կար:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել