Նռան օգտակար հատկությունների մասին լեգենդներ են պտտվում: Բայց լեգենդները թողնենք ու տեսնենք՝ իրականում ինչպես է ազդում այն առողջության վրա: Ասում են, եթե պարբերարաբ նուռ ուտեք, ապա Ձեր սիրտը կաշխատի ժամացույցի պես, իսկ ծերությունը Ձեզ կհասնի շատ ավելի ուշ, քան սպասում էիք:
Նուռը պարունակում է 12 ամինաթթուներ, որոնցից 5-ն անփոխարինելի են: Այսինքն՝ Դուք դրանք չեք գտնի այլ մրգերում կամ պտուղներում: Բացի այդ, նուռը հարուստ է վիտամին K-ով, C-ով, B 9-ով և B 6-ով: Այն հարուստ է նաև հանքանյութերով՝ ֆոսֆորով և կալիումով: Միաժամանակ նուռը ցածր կալորիականությամբ միրգ է: 100 գրամ նուռը պարունակում է ընդամենը 72 կիլոկալորիա: Ձեզ եմ ներկայացնում նռան 7 օգտակար հատկությունները:

1 Նուռն ամրապնդում է սիրտը
Նուռը պարունակում է պունիկալագին ու մեծ քանակության հակաօքսիդատներ, որոնք, ընկնելով օրգանիզմ, ամրապնդում են սիրտը: Մասնագետների խոսքով, պունիկալագինը ու հակաօքսիդատներն ամրացնում են երակների պատերը և իջեցնում են վատ խոլեստերինի մակարդակը (Կարդացեք նաև «Ինչպես իջեցնել խոլեստերինի մակարդակը»): Սա իր հերթին խոչընդոտում է աթերոսկլերոտիկ միացությունների ձևավորմանը: Նման խնդրի նախատրամադրվածություն ունեցողների շրջանում կատարված ուսումնասիրությունը ցույց է տվել, որ նրանք, ովքեր օրը 30 միլիլիտր նռան հյութ են օգտագործել, 30 տոկոսով նվազեցրել են աթերոկլերոտիկ միացությունների ձևավորումը:
2 Նուռը պաշտպանում է քաղցկեղից
Նուռը պարունակում է այնպիսի նյութեր, որոնք խոչընդոտում են էսթրոգենների սինթեզը, ինչն իր հերթին խանգարում է չարորակ գոյացությունների ձևավորմանը: Նռան մեջ պարունակող հակաթթուները և հակաբորբոքային նյութերը թույլ չեն տալիս զարգանալ չարորակ գոյացությունների բջիջներին: Հետևաբար քաղցկեղի առաջացման հավանականությունը նվազում է (Կարդացեք նաև «Քաղցկեղի 10 նախանշանները»)
3 Նուռը բարձրացնում է իմունիտետը
100 գրամ նուռը պարունակում է 21 տոկոս վիտամին C, որն օրգանիզմի անհրաժեշտ քանակությունն է մեկ օրվա կտրվածքով: Նուռն ակտիվացնում է իմունային համակարգը՝ պաշտպանելով օրգանիզմը տարատեսակ վիրուսներից: Մասնագետները նշում են, որ օրը մեկ նուռի ¼-րդ մասն ուտելու դեպքում դիմադրողականությունը բարձրանում է 3 անգամ (Կարդացեք նաև «Ինչպես բարձրացնել իմունիտետը»):
4 Նուռը բարելավում է մարսողությունը
Սննդային հյուսվածքները, որոնք պարունակում է նուռը, այնպիսի տարրեր են, որոնք օրգանիզմը չի մարսում: Փոխարենը այդ հյուսվածքները օգնում են չեզոքացնել սննդի «անպետք մնացորդները»: 100 գրամ նուռը պարունակում է 16 գրամ սննդային հյուսվածք, ինչն օրգանիզմին անհրաժեշտ նորմի շրջանակում է: «Ավելորդություններից» ազատվելը նպաստում է մարսողության համակարգին: Ճնշումը ստամոքսի վրա ընկնում է, մարսողությունը՝ բարելավվում (Այլ մրգերի ու պտուղների օգտակար հատկությունների մասին կարդացեք ներքևում տեղադրված հղումներով):
5 Նուռը բարձրացնում է հեմոգլոբինի մակարդակը
Հեմոգլոբինը երկաթ պարունակող սպիտակուց է, որն օգնում է օրգանիզմին թթվածինը հասցնել հյուսվածքներին: Հեմգլոբինի նորման տղամարդու օրգանիզմում 130-160 գ/լ է, կնոջ օրգանիզմում՝ 120-150գ/լ: Եթե հեմոգլոբինի մակարդակն ավելի ցածր է, մարդու մոտ լինում է սրտխառնոց, գլխապտույտ և թուլություն: Նուռը բարձրացնում է հեմոգլոբինի մակարդակը: Այն հաճախ խորհուրդ են տալիս անեմիայի դեպքում օգտագործել: Օրը 3 բաժակ նռան հյութը բավարար է հեմոգլոբինը կարգավորելու համար:
6 Նուռը կանխարգելում է մազաթափությունը
Մազաթափության պատճառներից մեկն էլ երկաթի պակասի հետևանքով առաջացող անեմիան է: Հեմոգլոբինի պակասի հետևանքով օրգանիզմի հյուսվածքները բավարար քանակությամբ թթվածին չեն ստանում: Պարբերաբար նուռ օգտագործելու դեպքում մազի արմատները ամրապնդվում են, սնուցումը կարգավորվում է, և մազաթափությունը հետզհետե վերանում է (Կարդացեք նաև «Ինչպես կանխարգելել մազաթափությունը»):
7 Նուռը կանխարգելում է արթրոզի առաջացումը
Արթրոզը տարածված հոդային հիվանդություն է, որով տառապում է աշխարհի բնակչության 10 տոկոսը: Արթրոզի հետևանքով բորբոքվում են հենաշարժական հատվածները, և շարժվելու բարդություններ են առաջանում: Նուռը պարունակում է մեծ քանակությամբ վիտամին K, ոը հակաբորբոքային ներուժ ունի, մասնավորապես՝ հոդային հատվածների սնուցման դեպքում: Այն նաև նպաստում է կալիումի իրացմանը, ինչի արդյունքում արթրոզը հնարավոր է կանխարգելել:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել