Հիմա կխոսենք ծրագրերի և բրաուզերների ընձեռած հնրավորությունների մասին, որոնց Դուք երևի անտեղյակ էիք: Գնացինք ;))
WinRAR
Հայտնի արխիվատոր WinRAR-ը իր մասին բաժնում պատկերում է իր տարբերանշանը՝ գոտիով կապված գրքեր: Սեղմեք նշանի վրա և գրքերը կընկնեն ցած, իսկ երբ հասնեն գետնին կսկսեն գնդակի պես թռվռալ:
uTorrent
Իսկ uTorrent-ը նույն՝ իր մասին բաժնում, հնարավորություն է տալիս խաղալ տետրիս: Բացեք այդ բաժինը, սեղմեք T և խաղացեք ;)

Mozilla Firefox
Այս բրաուզերի հասցեի դաշտում գրեք about:robots և կստանաք ողջյուններ ռոբոտներից :)) Չմոռանաք սեղմել Try again, որից հետո Ձեզ կխնդրեն այլևս չսեղմել այդ կոճակը:

Իսկ եթե գրեք chrome://browser/content/browser.xul հնարավորություն կստանաք բազմացնել բրաուզերի հասցեի դաշտերի քանակը մինչև անվերջություն ;)))

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել