Դեմքի մաշկի սնուցումը լավացնող դիմակ մանանեխով
Մեկ թեյի գդալ չոր մանանեխը խառնեք մեկ ճաշի գդալ բուսական յուղի հետ և ավելացրեք մի փոքր եռացրած ջուր: Ստացված խառնուրդը քսեք դեմքին՝ թողնելով հինգ րոպե, ապա լվացեք տաք ջրով: Վերջում օգտագործեք սնուցող կրեմ: Այս դիմակը խորհուրդ չի տրվում օգտագործել դեմքի մազակալման, անոթների լայնացման և վարդագույն ցանի դեպքում:
Խոնավեցնող և սնուցող դիմակ՝ թեփոտվող մաշկի համար
Չոր և թեփոտվող մաշկը լավ խոնավեցման և սնուցման կարիք ունի: Վերցրեք կես թեյի գդալ մեղր, երկու ճաշի գդալ բուսական յուղ և երկու ձվի դեղնուց: Ամբողջը լավ խառնեք, տրորեք և մի փոքր տաքացրեք: Ապա քսեք դեմքին մի քանի շերտով՝ ամեն հինգ րոպեն մեկ դնելով նոր շերտը: Քսան րոպեն լրանալուց հետո հեռացրեք դիմակը խոնավ բամբակով կամ լվացվեք տաք ջրով: 
Մաշկը փափկացնող դիմակ մեղրով և կաթնաշոռով
Մեկ ճաշի գդալ կաթնաշոռը խառնեք մեկ թեյի գդալ նախապես գոլորշու վրա տաքացրած մեղրի հետ: Որպեսզի խառնուրդը շատ պինդ չստացվի, կարելի է ավելացնել ոչ մեծ քանակությամբ տաք կաթ: Ստացված զանգվածը քսեք դեմքին, թողեք տասնհինգ րոպե, ապա լվացեք:
Սնուցող դիմակ չոր մաշկի համար
Կաթնաշոռը, տաք կաթը, գազարի հյութը, ձիթապտղի յուղը խառնեք հավասար քանակությամբ՝ մեկական ճաշի գդալ: Ամբողջը լավ խառնեք մինչև միատարր զանգված ստանալը և քսեք դեմքին՝ հաստ շերտով: Տասնհինգ րոպեից լվացվեք տաք ջրով:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել